Logo

Մոբիդոկ խանութ-սրահը առաջարկում է հեռախոսների, նոթբուքերի և աքսեսուարների վաճառք և վերանորոգում՝ շուկայում վստահելի և շահավետ պայմաններով։ Մենք առաջարկում ենք վճարման մի շարք տարբերակներ՝ կանխիկ, ապառիկ, քարտային և տարբեր վճարային համակարգերով, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ կարողանա ընտրել իր հարմար տարբերակը։
Լինելով ոլորտում ավելի քան 10 տարվա փորձով, 2024 թվականի հուլիսի 1-ին հիմնվեց Մոբիդոկ ընկերությունը, որը բացեց իր առաջին սրահը Երևանի սրտում՝ Տերյան 1 հասցեում։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում Մոբիդոկը կարողացել է զբաղեցնել իր ուրույն տեղը հայկական շուկայում և դառնալ վստահելի ընտրություն բազմաթիվ հաճախորդների համար։
Բացի վերանորոգման ծառայություններից, մենք առաջարկում ենք նոր և օգտագործված հեռախոսների, նոթբուքերի և աքսեսուարների լայն ընտրանի՝ որակի երաշխիքով։
Մոբիդոկը գնահատում է ձեր ժամանակն ու վստահությունը՝ ապահովելով արագ, որակյալ և մատչելի սպասարկում։